HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են Գերմանիայից ժամանած պատվիրակությանը

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Գերմանիայի Դաշնության Կառավարության Մարդու իրավունքների քաղաքականության եւ Մարդասիրական օգնության Հանձնակատար Մարկուս Լոնինգի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: 

Զրուցակիցներ ընդգծել են ընտրությունների ազատ եւ արդար անցկացնելու նշանակությունը Հայաստանի առաջընթացի ապահովման, ինչպես նաեւ եվրոպական կառույցներ Հայաստանի հետագա ինտեգրացիայի համար: Լ. Զուրաբյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների, անհատ երկրների ուշադրությունը, որ առկա է Հայաստանում արժանահավատ ընտրություններ անցկացնելու համար: 

Անդրադարձ է եղել քարոզարշավի լուսաբանման խնդիրներին: Կոնգրեսի ներկայացուցիչները շեշտել են հեռուստատեսային ալիքների կողմնակալ վերաբերմունքը ընդդիմության գործունեության լուսաբանման ուղղությամբ, ինչպես նաեւ այն փաստը, որ քարոզարշավի մեկնարկի շեմին հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների կողմից չեն կազմակերպվում քաղաքական դեբատներ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Այս մասին հայտնում են ՀԱԿ կենտրոնական գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter