HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Վերին Սասնաշեն գյուղում

Հուլիսի 13-ին, ժամը 16։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Սասնաշեն գյուղում այրվում է անասնագոմ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Սասնաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի օժանդակ շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել` 19:46-ին: Այրվել են օժանդակ շինությունում պահեստավորած 100 հակ անասնակեր և տանիքի փայտյա կառուցատարրեր՝ մոտ 20 քմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter