HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվավոր նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հարգելի պարոն Տեսիե,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների և անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ շնորհավորում եմ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին և ֆրանսիայի ժողովրդին՝ Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ:

Ազատության, հավասարության և եղբայրության արժեքներն ամբողջացնող այս օրը շրջադարձային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև ամբողջ աշխարհի համար: 

Մեզ համար անչափ կարևոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերը և բարեկամական հարաբերությունները: Ուստի՝ օգտվելով առիթից, շնորհավորում եմ նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրվելու կապակցությամբ: Հուսով եմ՝ Արցախի հետ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը նոր թափ կստանա՝ կընդլայնվի քույր քաղաքների շրջանակը և բարեկամական փոխգործակցությունը: 

Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի առթիվ և մաղթում բարօրություն և համաշխարհային պանդեմիայի՝ COVID-19-ի արագ և արդյունավետ հաղթահարում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter