HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

Հուլիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրեց ՀՀ ԱԳՆ գնահատականն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Հանդիպման ընթացքում արտգործնախարարի տեղակալը դեսպանին փոխանցեց նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

Լուսանկարում՝ դեսպան Իվան Կուլեբան

Մեկնաբանություններ (1)

Կ.Սահակյան
Պետք էր միանգամից ս-իր անել։ Ուկրաինան իրեն պահում է թուրքիայի պես։ Լավ առիթ էր ատամ ցույց տալու համար։ Վաղն էլ տարբեր միջազգային կառույցներում է նույնը անելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter