HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուլիսի 14-ին Վահե Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

Մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանն ու ոստիկանության շտաբի և մարզային վարչությունների շտաբների ղեկավար կազմը։

Վահե Ղազարյանը, անդրադառնալով տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնագիտական գիտելիքների բարելավման հարցին, հանձնարարեց լրջորեն զբաղվել ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ ու կրթական մակարդակի բարձրացմամբ։

Այս համատեքստում ղեկավար կազմին հանձնարարեց նաև ակտիվացնել ենթակա ծառայողների հետ շփումը և ձեռնարկել գործնական քայլեր՝ հնարավորինս արագ ակնառու արդյունքի հասնելու համար։

Ոստիկանության պետը անդրադարձավ նաև ահազանգերի գրանցման, վարչական իրավախախտումների արձանագրման կարգին վերաբերող հարցերի՝ հանձնարարելով աշխատանքը կատարել անթերի։ Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին նաև շտաբների գործունեությանը վերաբերող այլ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter