HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գեներալ-մայոր, գնդապետ. ի՞նչ մարդկային կորուստներ ունի Ադրբեջանը հուլիսի 14-ին

Հուլիսի 14-ի դրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, որոնք խոցվել են հայկական զինուժի պատժիչ գործողությունների արդյունքում։ Զոհերի թվում են նաև Ադրբեջանի բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ։ Հուլիսի 14-ին Ադրբեջանը հայտարարել է 7 կորստի մասին։

Այսպես, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը Թովուզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հուլիսի 14-ի առավոտյան զոհվել է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։ Բաց աղբյուրներից պարզ է դառնում, որ Հաշիմովը Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետն էր, որը գեներալ-մայորի կոչումը ստացել էր 2019 թվականի հուլիսին։ Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի շտաբը տեղակայված է Շամխոր քաղաքում։

Զոհվածների թվում է նաև նույն Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզաևը։ Նրա մահվան լուրը նույնպես հաստատել է փոխնախարար Քերեմ Վելիևը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս հինգ զոհերի մասին։ Նրանց թվում են մայորներ Ահմադով Նամիգ Հաջան օղլուն և Նովրուզով Անար Գյուլվերդի օղլուն, ենթասպաներ Բաբաև Յաշար Վասիֆ օղլուն և Զեյնալլի Իլգար Այազ օղլուն, ինչպես նաև պայմանագրային զինծառայող Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլուն։

Մայոր Ահմադով Նամիգ Հաջան օղլուն ծնունդով եղել է Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղից, իսկ Նովրուզով Անար Գյուլվերդի օղլուն՝ Մասալիի շրջանից։

1984 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլուն Աղստաֆայի շրջանի բնակիչ էր, իսկ ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլուն՝ Թովուզի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter