
Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել