HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Եղնիկների» գնդացրորդը. հայրենիքը նրան զրկել է կրթությունից (վիդեո)

Ձյունը զինվորներից մեկի թարթիչների վրա հասցնում եմ լուսանկարել: Մտքումս զորամաս գալու ամբողջ ճանապարհին էլ, այստեղ էլ` «Եղնիկների» դիրքերում շրջելիս Տիգրան Վարյանն էր: 19 տարեկանում նա այստեղ զոհվեց փետրվարի 29-ին: Ես միշտ բանակում մահացածների մասին գրում եմ՝ զոհվեց, որովհետեւ ինչպիսի մահով էլ նրանք մահացած լինեն, միեւնույն է՝ նրանք զոհվել են ծառայության ընթացքում:

Տիգրանի զոհվելու առաջին վարկածը ինքնասպանությունն է, 2-րդը` սպանությունը: Առայժմ մանրամասներ չենք կարող ներկայացնել. քննությունը դեռ չի ավարտվել: Զորամասում զինվորները չեն խոսում այս դեպքի մասին, սպայական կազմն էլ է հրաժարվում խոսել, ինչ-որ մեկնաբանություններ տալ: Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա Տիգրանի մահվան հանգամանքներին:  

«Եղնիկների» դիրքերից մեկում ծանոթացա Տիգրան Վարդանյանի հետ: Նա պատմեց, որ երրորդ դասարանից իրեն տնօրենը դպրոցից հեռացրել է: Ես չէի հավատում, նորից եմ հարցնում՝ բայց ի՞նչ ես արել, որ տնօրենը հեռացրել է: Ասում է` չար երեխա եմ եղել: Բայց երրորդ դասարանում բոլորն էլ չար են, ի՞նչ պետք է արած լիներ Տիգրանը: Նրան խոսեցնելու համար սկսում եմ պատմել, թե իմ դասընկերների հետ ինչեր ենք արել դպրոցում, եւ այդ չարություններից մեկի պատճառով տնօրենն ինչպես ինձ ապտակեց:

Տիգրանը լսում ու ծիծաղում էր, սակայն նա այդպես էլ չկարողացավ բացատրել, թե հատկապես որ արարքի համար են իրեն հեռացրել դպրոցից:

Տիգրանը մոր հետ ապրում է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Դպրոցից հեռացվելուց հետո մոր հետ այգի է մշակել, և ապրել են դրանով: Այդպես էլ դպրոց չի գնացել, ու հիմա Տիգրանը տառերի մի մասը չի հիշում: Նա կարդալ չգիտի:

Ես Տիգրանի ընկերոջը՝ Անդրեասին, ով բժշկական քոլեջն է ավարտել, հորդորեցի, որ գոնե դիրքերում եղած ժամանակ նրան կարդալ ու գրել սովորեցնի: Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է երրորդ դասարանցուն հեռացնել դպրոցից «չար» լինելու պատճառով: Իսկ այդ գյուղում, դպրոցի տնօրենից բացի, ուրիշ մարդ չի՞ եղել, որւեէ մեկը չի՞ հետաքրքրվել այդ տղայի ճակատագրով: Մարզպետարանում կրթության վարչություն կա, երեխաների իրավունքներով զբաղվող կառույց կա, Զինկոմիսարիատ կա, որը դպրոցում պետք է հաշվառի տղաներին: Պետական ոչ մի մարմին չի՞ անհանգստացել, որ դպրոցից «անհետացել է» 9 տարեկան մի տղա:

Տիգրանը լավ է կրակում. նա լավագույններից է Պաշտպանության բանակում: Գնդացրորդ Տիգրանը թիկնեղ է, իսկ գնդացիրն էլ` ծանր` 67 կգ: Նա զորմասի լավագույն զինվորներից է: Խոսելիս «բաց» է. ասում է այն, ինչ մտածում է:

Տիգրանը նման չէ կրթություն ստացածներին, ասպիրանտուրա ավարտածներին, որոնք վախենում են սեփական կարծիքն արտահայտել: Նրա մեջ այնքան հայրենիք կար այս ձյունածածկ դիրքում: Իսկ հայրենիքը նրան նույնիսկ տառաճանաչ չի դարձրել:

Տիգրանը զորացրվելուց հետո Ռուսաստան չի մեկնելու, զինվորներից մի քանիսը հենց այդպիսի պատասխան էին տալիս, երբ հարցնում էի՝ ի՞նչ եք անելու զորացրվելուց հետո: Տիգրանի պատասխանի մեջ նույնիսկ զարմանք կար, եւ ասաց, որ գնալու է մոր հետ իրենց հողը մշակելու:

Մեկնաբանություններ (20)

Տիգրանուհի
Վայ, ես ուղղակի հիացած եմ էս տղայով, ամբողջ մարմնով փշաքաղվեցի, կարդալով էս հարցազրույցը...հիացած եմ. և լրագրողով, և զինվորով, բայց քանի որ էս հաճելի զարմանքը ինձ պատճառեց իսկապես պրոֆեսիոնալ լրագրողը, ապա թույլ տվեք առաջինը նրան շնորհակալ լինել...ՓՇԱՔԱՂՎԵՑԻ հատկապես էս հատվածը կարդալով.< Տիգրանը նման չէ կրթություն ստացածներին, ասպիրանտուրա ավարտածներին, որոնք վախենում են սեփական կարծիքն արտահայտել: Նրա մեջ այնքան հայրենիք կար այս ձյունածածկ դիրքում: Իսկ հայրենիքը նրան նույնիսկ տառաճանաչ չի դարձրել:>
Barex
Giteq es Tigrani het em carayum es u asem na iroq shat hayrenaser txa e, vax chuni, iskakan hayrenaser txa e
Lilit88
Հարգելի պ. Բաղդասարյան, հիանում եմ Ձեր անձով.............
Gagik
ZARMANALU BAN CHKA,,,,MEJTEX@ POX CHKA U DARD E KTRVEL NRANOV HETAKRKRVI,,,,HAMOZVAC EM VOR SA EZAKI DEPK CHI
Անժիկ
«Իսկ այդ գյուղում, դպրոցի տնօրենից բացի, ուրիշ մարդ չի՞ եղել, որւեէ մեկը չի՞ հետաքրքրվել այդ տղայի ճակատագրով: Մարզպետարանում կրթության վարչություն կա, երեխաների իրավունքներով զբաղվող կառույց կա, Զինկոմիսարիատ կա, որը դպրոցում պետք է հաշվառի տղաներին: Պետական ոչ մի մարմին չի՞ անհանգստացել, որ դպրոցից «անհետացել է» 9 տարեկան մի տղա»: Սա է մեր հասարակության, պետության դեմքը ու պատճառը շատ ու շատ անարդարությունների:
Ruzan
Որոշ զինվորներ կորցնում են 2 տարի, որոշները ամբողջ կյանքը:
marusia
astvac pahi bolor zinvornerin
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես գտնում եմ,որ Հայաստանի ներկա քաղաքական համակարգի ՁԵՎԸ ՉԻ համապատասխանում երկրի գեո-ստրատեգիկ (աշխարհա-քաղաքական) իրավիճակին: Ւմ կարծիքով Հայաստանը պիտի (գոնե ժամանակավորատես) դառնա ՊԱՌԼԱՄԵՆՏԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ-ՌԱԶՄԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ: Բացատրեմ կարճ. այսօր Հայաստանը ՍԻՄԲՈԼԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ է ապրում. մեզ ԱՆՀՐԱԺԵՇՏ է Համա-Հայկական օղակող մի (կամ մի քանի) ԴՐԱԿԱՆ ՍԻՄԲՈԼ: (Սիմբոլիկ ուժով ու ապաքաղաքական) ՀԱՅ ԹԱԳԱՎՈՐԸ կարող է լինել մեկը: Հայոց Բանակը, անշուշտ, նույնպես ազգային սիմբոլ է: Բանակով պիտի լինել հպարտ, բայց սիմբոլի վերածելը կարող է կարծրացնել այն ոչ-դրական իմաստով: Հայ առաքելական եկեղեցուն էլ ԵՐԲԵՔ ՉԻ հաջողվել լիովին լինել այսպիսի ազգային սիմբոլ, որովհետև եկեղեցու ՍՏՐԱՏԵԳԻԿ-ԽՈՐԸ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ Հայկական ՉԷ: Հայ Աստվածները,անկասկած, ԿԱՐՈՂ ու պետք է լինեն այսպիսի սիմբոլներ: Այսօր Համա-Հայկական ԱՄԵՆԱՄԵԾ կապող սիմբոլը Եղեռնն է,որը ԲԱՑԱՍԱԿԱՆ ու Հային ՓՈՔՐԱՑՆՈՂ սիմբոլ է:.......................Իսկ բանակը պիտի վերածել ռազմական-ԿՐԹԱԿԱՆ համակարգի,որպեսզի զինվորներին չթվա 2 տարի կորցրին:
Ruzan
Isk im TIGRANIN hayreniq@ zrkec kyanqic
STS
SHNAORHAKALUTYUN, EDIK BAGHDASARYAN
SEDA V
Հրաշալի հոդված է`լի դրական լիցքերով;Իսկապես հոգնել ենք այդ բացասական ինֆորմացիաներից,ինչ կլինի,որ ամեն օր այսպիսի նյութ ներկայացվի մեզ,շնորհակալություն,սիրելի Էդիկ,Ձեր հոդվածները միշտ առանձնանում են
Կարինե
Լավն են մեր զինվորները: Աստված պահապան:
Nino
Voxjuneli e dzer ayc@ zoramas...Isk ayd hrashq txan`Tigran@ ay ktesneq inch txa e darnalu..Axr hoxi het kapvacutyun@,inqnin hushum e nra nvirvacutyun@ mor@,hayreni gyuxin ev hayreniqin...Isk karciq haytnoxner@ eutyamb aydpisin en`krtutyun@ kap chuni...Bari carayutyun hrashq txaner,astvac dzez pahapan...
Սոս Ավետիսյան
AK ջան, ախպեր ջան (կամ քույրիկ ջան), ախր մեկնաբանելուց առաջ մի հատ ձեր գրածը կարդացեք, որ հիմա ես ստիպված չլինեմ տարրական գրագիտություն բացատրել, հո մանկապարտեզ չի: Խոսքը ոչ թե բոլոր կրթություն ստացածների մասին է, որոնցից մեկն էլ հոդվածի հեղինակն է, այլ կրթվածներից նրանց, ովքեր վախենում են կարծիք արտահայտելուց: Կարծիք արտահայտելուց վախեցողները, կրթված թե անգրագետ, մեծ վնաս են հասցնում, եթե կուզեք` կրթված վախկետներն ավելի վտանգավոր են: Իսկ հոդվածն իրոք լավն է, փոքր ծավալում` մեծ ասելիք, այն էլ` չչարչրկված տեսանկյունից
Karen
Հայրենիքը միշտ էլ աղքատների, անտերների ու փող չունեցողներինն է եղել ու այդպես էլ կլինի: Չնեղվես ախպերս դրանից, կյանքի իրականությունն է այդպիսին, իմ եղբայրն էլ Գյամիշի դիրքերն է պահում: Բա դուք հո գլխավոր շտաբի գորգերի վրա չէիք ծառայելու:
Մարգարիտ
Ինչ լավ զրույց էիր վարում :)
dafin
Tigrani nman tganern en vor der huys en talis vor der amen inch korac chi mer erkrum, ev tog astvac pahi pahpani vor gna hasni ir cnogin ev vari ir hog@, ev et shnagaylerin el @ndanrapes chhisi erbeq, bari carautyun axper jaan!!!
AK
Տիգրանը նման չէ կրթություն ստացածներին, ասպիրանտուրա ավարտածներին, որոնք վախենում են սեփական կարծիքն արտահայտել - es inch himar @nhanracum e ?
Նունե
Լրատվամիջոցները սպասում եմ՝ բանակում մի միջադեպ լինի, որ գրեն: Մինչդեռ բանակում այնքան լավ երիտասարդներ են ծառայում, որ նրանցից յուրաքանչյուրի մասին ակնարկ էլ հետաքրքիր լինի կարդալ: Ողջունելի է այսպիսի նյութը: Շատ հավանեցի մատուցման ձևը:
Աշոտ
Նման մարդիկ են երկրի աղը ու երկիր պահողը, ոչ թե նոմենկլատուրային եւ ի պաշտոնե «հայրենասերները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter