HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավորված 10 զինծառայողներ բուժում են ստանում. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Ըստ Շուշան Ստեփանյանի՝ մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter