
Ծառահատումները շարունակվում են. ոստիկանությունն անգործության է մատնված
Լոռու մարզի Օձուն-Այգեհատ-Արևածագ-Մղարթ գյուղերի միջհամայնքային ճանապարհաեզրերի մրգատու ծառերի հատումները շարունակվում են: Մարտի 15-ին «Հետքը» այստեղ արձանագրեց և լուսանկարեց միջհամայնքային ճանապարհաեզրերի ծառերի 50-ից ավելի նոր հատումներ:
Ծառերի սպանդը իրականացնողներն այստեղ դաժանություններ են դրսևորում ծառերի նկատմամբ: Նրանք մինչ հատելը ծառերի հիմքերը այրում են: Ճանապարհաեզրով քայլելիս անմիջապես աչքի են զարնում մահվան դատապարտված ծառերը: Ակնհայտ է, որ դաժան փայտահատները իրենց չափազանց անկաշկանդ են զգում ծառահատումների սև գործն անելիս: Հիշեցնենք, որ դեռ 2011թ.-ի նոյեմբերին «Հետքը» ահազանգել է Օձուն-Այգեհատ-Արևածագ-Մղարթ» գյուղերի միջհամայնքային նույն ճանապարհաեզրերի ևս 100-ից ավելի ծառերի հատումների մասին: Ահազանգին հաջորդեց բնապահապանության նախարարության եւ գլխավոր դատախազության արձագանքները: Բնապահպանության լրատվական ծառայության տարածած հայտարարության համաձայն` նախարարի կողմից հատուկ հանձնաժողով ուղարկվեց տեղում ծառահատումների փաստերն ուսումնասիրելու համար: Թե ինչ տվեց վանդալիզմի ենթարկվող միջահամայնքային ճանապարհաեզրերի անօգնասկան ծառերին նախարարի հանձնաժողովի ուսումնասիրությունները, փաստում է ծառերի շարունակվող սպանդը:
Այս ամենից մնում է անել նաև մեկ հետևություն այն մասին, որ ՀՀ ոստկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժինը տարածաշրջանում պարզապես անգործության մատնված մարմին է, որին այդպես էլ չի հաջողվում կանխել Թումանյանի տարածաշրջանում մեծ թափ ստացած ոչ միայն օրը ցերեկով կատարվող սպանություններն ու գողությունները, այլև ծառերի բացահայտ ոչնչացումը:
![]() |
![]() |
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել