
Այգեպարում երկօրյա հրետակոծությունից հետո վնասվել է 11 տուն (տեսանյութ)
Հուլիսի 13-ի եւ 14-ի հրետակոծության հետևանքով Տավուշի մարզի Այգեպար գյուղում վնասվել է 11 տուն։
Լիդա Ղազարյանի տունը հրետակոծվել է հուլիսի 14-ին: Տունը սկսվել է վառվել: Հրշեջները կարողացել մարել հրդեհը: Այսօր նա վերադարձել է տուն:
Այգեպարում վնասվել է նաեւ Սամվել Ուդումյանի տունը: Մեր այցելության ժամանակ նա կնոջ՝ Հասմիկ Գյոզալյանի հետ այգում աշխատում էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել