
Ֆրանսիան կոչ է անում պահպանել հրադադարը և վերսկսել երկխոսությունը` էսկալացիայից խուսափելու համար
Ֆրանսիայի արտաքին գործերի եւ Եվրոպայի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ֆրանսիան դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կիրակի օրվանից սկսված զինված բախումները, որոնք բազմաթիվ մարդկան մահվան պատճառ են դարձել:
Երկու կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարը և վերսկսել երկխոսությունը` էսկալացիայից խուսափելու համար:
Որպես Մինսկի խմբի համանախագահ ՝ Ֆրանսիան իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ վերահաստատում է իր հանձնառությունը՝ հասնել ղարաբաղյան հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել