HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տոմսեր` նոր հանրապետականներին

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել մի խումբ նորագիր հանրապետականների հետ, շնորհավորել նրանց կուսակցությանն անդամակցելու կապակցությամբ և հանձնել ՀՀԿ անդամատոմսերը:

Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր և բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: Նույնքան ուժեղ են դառնում իրենք՝ անհատ կուսակցականները: Նախագահի խոսքով, որպես մասնագետներ և պետության քաղաքացիներ նրանք հնարավորություն են ստանում ավելի արդյունավետ օգտագործել իրենց ներուժն ու կարողությունները և գաղափարակից ընկերների հետ միասին այդ ամենը ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության:

«Ինձ համար թանկ է ձեր որոշումը, հատկապես, որ այն կայացրել եք հիմա՝ այս կարևորագույն պահին, երբ մենք գնում ենք լրջագույն բարեփոխումների: Այսպիսի պահին պատասխանատվությունից չխուսափելն արդեն որակական մեծ հատկանիշ է, և այդ որակը մենք մշտապես պետք է գնահատենք ցանկացած մարդու, ցանկացած կուսակցականի մեջ»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետական կուսակցության նոր անդամները շնորհակալություն են հայտնել նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, հավաստիացնելով, որ պատվով կկրեն ստանձնած քաղաքական պատասխանատվությունը, իրենց կարողությունները, փորձն ու գիտելիքները ներդնելով ՀՀԿ ծրագրերի իրականացման գործում՝ այդպիսով նպաստելով նաև մեր պետության զարգացմանն ու հզորացմանը:

 

Մեկնաբանություններ (9)

nan
shushan petrosyan@ ergum chdrsevorec iran ancav qaxaqakanutyann,el inch gexecik apagayi masin karox e xosq linel hayastanum
zinvor
Vahagin : ախր ցավը գիտես ինչի մեջ է, որ մի խրթվիլակ կար, որ իրեն մարդ էր ձևացնում, ու էտ ժամանակ, դա տարիներ առաջ էր, ես դրա վստահված անձն էի, ուղակ ափսոսում եմ իմ են կյանքի ժամերը, որ խրթվիլակների վրա եմ ծախսել:
Կարեն
Նավասարդյան Աշոտը հիմա գերեզմանում շուռ եկավ:
Vahagn
zinvor-ին, karen-ին և Sevak-ին - ինձնից երկար եք ապրելու: Ասի ու մի հատ լավ անեկդոտ հիշեցի` ասում է` երկու ընկեր նստած են իրենցից մեկի տանը ու հարբեցողությամբ են զբաղվում: Երբ սեղանին արաղը վերջանում է, էս տանտերը կնգան գոռում է` կնիկ սեղանին արաղ դիր: Էս սրա կնիկը տեսնում է, որ շատ են խմում, չի ուզում արաղ բերի, սկսում է ցրել, թե` արաղը պրծել ա: Էս սրա մարդը գոռում է` կնիկ ես քեզ ասում արաղ բեր, չկա, գնա խանութից առ: Կնիկը, թե` փող չկա: Մարդը գազազած ասում է` պալտոյիս ջեբը փող կա գնա արաղ բեր: Էս կնիկը տեսնում էլ ճար չկա, ասում է` դե, հերիք ա էլի խմեք, շատ լակեցիք արդեն: Էս խոսքի վրա մարդը կնգան քրֆում է` թե ես քու մաման ...: Կողքի ընկերը ընկերոջն ասում է` այ ախպեր ինձնից երկար ես ապրելու, թե չէ ես էի ուզում քրֆեի:
Վահագն
Եվրոխորհուրդ նոր էինք մտել 2001թ-ին, մեկ էլ հեռուստացույցով համասեռամոլների մասին հաղորդում էին ցույց տալիս, որտեղ հայ համասեռամոլն ասում էր, որ չգիտեմ որ թվականին համասեռամոլների հավաքը պետք է Հայաստանում անցնի: Մեր տղերքից մեկը կատակով ասեց, տղերք, որ էդ ժամանակ համասեռամոլների հավաքը Երևանում անցկացվի ու ինձ էլ նրանց մեջ տեսնեք չզարմանաք: Հիմա էլ ...
Vahagn
Զինվոր-ին - Կարդացի քո թիվ 1 կոմենտը, ու մի տաս րոպե խժժում էի:
Sevak
Մէնակ դատարկ դհոլով չեր լինի ,հարկավոր եր նաղարա և երգիչ ,դրանք ել լրացրեցին Շուշոն և Դալլաքյանը .....
karen
նմանը զնմանին կգտանէ: դալլաքյանները և գեղամյանները ավելի վտանգավոր են
zinvor
Շնորհավորում եմ պարոն դալաքյան, վերջապես գտար քու արժանի տեղը. թե չէ անկախ... մաքուր... արդար... ինչիտ է պետք; ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter