HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին զոհված զինծառայողների հիշատակը

«Վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած լարվածության արդյունքում զոհվել են Հայաստանի Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանը, Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանը, Զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը»,- հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը, ինչից հետո ԱԻ նախարարը հանդես եկավ զեկույցով։

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ զինծառայողները ռմբակոծվող բոլոր գյուղերում բնակչության հետ աշխատում են։

«Մեր խնդիրը բնակչության անվտանգության ապահովումն է, միաժամանակ հրդեհների և ավերածությունների վերացումը։ Մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև կրակի տակ են։ Մենք բոլոր գյուղերն ապահովում ենք հրշեջ մեքենաներով, լրացուցիչ ուժեր ենք Երևանից ուղարկել, որոնք միայն ավերածությունների համար են»,- հայտնեց ԱԻ նախարարը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երկու տեղում ունեցել էինք գյուղ մտնող գազամուղի խողովակի վնասում, ասյօր գիշերն էլ է եղել նման դեպք, հրդեհն արագ մարվել է։ Վարչապետը հույս հայտնեց, որ հնարավորինս արագ ենթակառուցվածքը կվերականգնվի։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter