HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Գործադիրը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրի ոստիկանության ճաշարանային սննդի ապահովման համար

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունեց որոշում, որով թույլատրում է ոստիկանությանը ճաշարանային սննդի մատուցման ծառայությունների գնման գործընթացը կազմակերպել փակ նպատակային մրցույթով՝ երկու փուլով, ինչպես նաև ոստիկանությանը հանձնված գույքը` Դավթաշեն 2-րդ թաղամաս և Ծովակալ Իսակովի 25  հասցեներում գտնվող տարածքները, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ծառայության գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը։

Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ոստիկանության զորքերի ենթակայության ներքո գտնվող զորամասերի սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։

Ուսումնասիրելով տվյալ ոլորտում պաշտպանության նախարարության դրական փորձը՝ նախատեսվում է կոնսոլիդացնել առանձին օղակները, որը հնարավոր է միայն պարենավորման կազմակերպումը մասնավոր անձին պատվիրակելու միջոցով:

Նախագծի ընդունման նպատակն է զինծառայողների սննդի պատշաճ ապահովումն ինչպես  ոստիկանության զորքերի զորամասերի ճաշարաններում, այնպես էլ տարածաշրջանում զորավարժությունների և երթերի ընթացքում, ինչպես նաև զանգվածային միջոցառումների վայրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter