HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը հաստատեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը

Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում հաստատեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման էապես ավելի բարելավված միջավայր, տեղի կունենա այնպիսի գործիքների ներդրում, որոնք կապահովեն ձևավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում, թույլ կտան բնակչությանը մասնակցել երկրում իրականացվող ներդրումային ծրագրերին և այդպիսով ընդլայնել դրանցից եկամուտներ ստանալու հնարավորությունները։

Հայաստանի կապիտալի շուկան սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով և երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ: 2020թ. հունվարի 31-ի դրությամբ շուկայի հիմնական մասը զբաղեցնում են ՀՀ պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ընդամենը ՀՆԱ-ի համապատասխանաբար 3,4% և 2,3 %:

«Այս ցուցանիշներն էական բարելավվման պոտենցիալ ունեն։ Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի ընդունման կարևորությունը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ»,- նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

2019թ. ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում (ՀՖԲ) կորպորատիվ արժեթղթերով և ՀՀ պետական պարտատոմսերով առուվաճառքի գործարքների ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, իսկ բորսայից դուրս՝ մոտ 900 մլրդ դրամ: Երկրորդային շրջանառության գերակշիռ մասը կազմել է ՀՀ պետական արժեթղթերով առևտուրը:

Զարգացած կապիտալի շուկայի և բարդ գործիքների բացակայությունը սահմանափակում է տնտեսվարող սուբյեկտների՝ իրենց արժութային, տոկոսային և այլ ռիսկերի կառավարման հնարավորությունները: Սա թույլ չի տալիս արդյունավետորեն բաշխել ռիսկերը տնտեսության տարբեր հատվածների միջև՝ հիմնական վարկային ռիսկերը թողնելով բանկային համակարգի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter