
Նորաթուխ հանրապետականները
Ինչպես տեղեկացրել էինք` այսօր մի շարք նախարարներ, պատգամավորներ, ձեռնարկատերեր եւ պետական պաշտոնյաներ նախագահ Սերժ Սարգսյանից ստացել են ՀՀԿ-ին անդամագրման տոմսեր: Շատերը խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ին անդամագրվել են` հույս ունենալով, որ տեղ կգտնեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:
Այսօր միակ «ազնիվը» եղել է պատգամավոր Գագիկ Աբրահամյանը՝ հայտարարելով, որ թեեւ ՀՀԿ-ական է դարձել, սակայն առաջիկա ընտրություններին ոչ մեծամասնական, ոչ համամասնական ընտրակարգով չի մասնակցելու:
Ստորեւ ներկայացնում ենք նորաթուխ հանրապետականներին
- Հրայր Թովմասյան- Արդարադատության նախարար
- Վաչե Գաբրիելյան- Ֆինանսների նախարար
- Վիկտոր Դալլաքյան -ԱԺ պատգամավոր
- Արա Բաբլոյան - ԱԺ պատգամավոր
- Գագիկ Աբրահամյան - ԱԺ պատգամավոր
- Մխիթար Վարագյան- ԱԺ պատգամավոր
- Հակոբ Հակոբյան -ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
- Սամվել Ֆարմանյան- Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ղեկավար
- Տիգրան Հարությունյան- Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- Արթուր Հարությունյան- ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի ՀՏ ստուգումների բաժնի պետ
- Մարգարիտ Եսայան- «Առավոտ» օրաթերթի լրագրող
- Շուշան Պետրոսյան- երգչուհի
- Կարեն Ղազարյան – «Շարմ հոլդինգի» նախագահ
- Գագիկ Մկրտչյան - «Արմենիա» հեռուստաընկերության խմբագիր
- Վահե Ղազարյան - «Արմենիա» հեռուստաընկերության պրոդյուսեր
- Ռուբեն Հովսեփյան - Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
- Գագիկ Մանուկյան- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության եւ վերակենդանցման բաժնի վարիչ
- Գրիգոր Մինասյան- ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական
- Հրայր Զորյանը - ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
- Անդրանիկ Անդրեասյանը -Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
- Վրեժ Մարկոսյան - «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն, «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ
- Վահրամ Մկրտչյան- «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն
- Արման Սահակյան - «Սովրանո» ՍՊԸ նախագահ, «Շիրակ» ֆուտբոլային թիմի ղեկավար
- Վարդան Մակարյան - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Արփինե Հովհաննիսյան - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս
- Հակոբ Թոփչյան- ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն
- Ռուբեն Թոփչյան- «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն
- Սամվել Մուրադյան- «Ավիաինֆոտել» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ
- Սարգիս Թումանյան- «ՍՊԱՌ» եւ «ՍՏԲ» ՍՊԸ-ների հիմնադիր
- Արմեն Տանանյան- «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն
- Գագիկ Սարուխանյան- գործարար
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել