HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի փակ-գաղտնի քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորներից մասնակցել է 99-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ է 96, դեմ` 2 պատգամավոր:

«Որոշումն ընդունվել է, շնորհավորում ենք պարոն Խաչատրյանին»,-ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հովհաննես Խաչատրյանը 2002-2008 թվականներին աշխատել է ԿԲ-ում, 2008-ից աշխատել է «Ամերիա» բանկում: Տնտեսագիտության մագիստրոս է, ունի ֆինանսական վերլուծաբանի միջազգային կոչում, դասավանդում է Ամերիկյան համալսարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter