HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն

Հուլիսի 19-21-ը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն,  ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հուլիսի 16-ի ցերեկը, 17-18-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում հուլիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի  17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    40.10C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        14.20C (2007 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    26.60C

Գետերի, լճերի, ջրամբարների վիճակը


Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter