HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորների հեռավար քվեարկության նախագիծը չընդունվեց. այն ուղարկվեց գրավոր առաջարկների փուլ

ԱԺ պատգամավորների հեռավար քվեարկության նախագիծն ուղարկվեց գրավոր առաջարկների փուլ: «Ազգային ժողովի կանոնակարգ օրենք»-ում փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած նախագիծը մինչ երկրորդ ընթերցմամբ կներկայացվեր քվեարկության, նախագծի համահեղինակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վարման կարգով առաջարկեց դեմ քվեարկել նախագծին` ուղարկելով գրավոր առաջարկների փուլ:

«Քանի որ այս նախագիծը նպատակ էր հետապնդում արտակարգ դրության ժամանակ խորհրդարանի բնականոն գործունեության ապահովման համար համապատասխան երաշխիքներ ստեղծել, և հաշվի առնելով այն, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման որոշումը ներկայացնելիս պարետը նշեց, որ օրենսդրական փոփոխություններ են արվելու հակահամաճարակային կանոնների վերահսկողության համար, ուստի էս նախագծի հետ կապված խնդիր կարող ենք ունենալ, այն կարող է լինել ժամանակավրեպ»,-ասաց պատգամավորը: Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել և լրամշակելու հնարավորություն ընձեռել:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններով հնարավորություն էր ընձեռվելու պատգամավորներին ժամանակավոր անաշխատունակության դեպքում գրավոր քվեարկել: Այս առաջարկին ԱԺ նախագահի վերաբերմունքը միանշանակ չէր, նա առաջարկեց այնպիսի կարգավորում տալ, որ հստակեցվի` նման դրույթից կարող են օգտվել միայն կորոնավիրուսով վարակակիր պատգամավորները, և այն չդառնա չարաշահման առիթ:

Նախագիծը չընդունվեց եւ ուղարկվեց գրավոր առաջարկների փուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter