
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Էլմար Մամեդյարովն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը։
Մեկ այլ հրամանագրով Ալիևը արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակել է Ջեյհուն Բայրամովին, որը մինչ այդ զբաղեցնում էր երկրի կրթության նախարարի պաշտոնը։
Բայրամովը 1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի հարկային նախարարությունում։ 2002-2013 թվականներին գլխավորել է «OMNİ» իրավաբանական ընկերությունը։
2013 թվականի մայիսի 30-ից օգոստոսի 12-ն եղել է Ադրբեջանի կրթության նախարարության աշխատակազմի ղեկավար, իսկ օգոստոսի 12-ին նշանակվել կրթության փոխնախարար։ 2018 թվականի ապրիլի 23-ից մինչև 2020 թվականի հուլիսի 16-ը զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը։
Լուսանկարը՝ «Новое время»-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել