HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում նրա անձնական ներդրման ու արդյունավետ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել: Նախագահը նշել է, որ հայ-բելառուսական հարաբերություները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել:
Դեսպանը նշել է, որ առաքելությունն ավարտում է՝ մնալով Հայաստանի լավագույն բարեկամներից և ընդգծել, որ հայ ժողովրդի նկատմամբ խորին հարգանքի զգացողությունը մշտապես ուղեկցելու է իրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter