HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՖԻՖԱ–ի վարկանիշային ցուցակում անդորր է․ Հայաստանը մնացել է 102–րդ տեղում

ՖԻՖԱ–ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հուլիս ամսվա ցուցակը, որում նախորդ ամսվա ցուցակի համեմատ միայն 1 փոփոխություն կա։ Այս իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի պայմաններում ազգային թիմերը խաղեր չեն անցկացնում։ Հայաստանի ընտրանին 1213 վարկանիշային միավորով կրկին 102-րդն է 210 թիմերի մեջ:

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, լավագույն 10 թիմերի շարքում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան, որը 24-րդն է, Ռուսաստանը 38-րդ տեղում է, Ուզբեկստանը՝ 85-րդ, Բելառուսը՝ 87-րդ, Վրաստանը 91-րդն է, Ղրղըզստանը՝ 96-րդը, մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:

Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Թուրքիան է (29), Իրանը 33-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 91-րդը, իսկ Ադրբեջանը՝ 114-րդը: 

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter