HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյան. «Առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը»

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով։
Վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար։ Այս օրերին օգտագործվել են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն», - նշված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter