HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միայն 150 մարդ է ցանկացել համալրել ազգային բանակի շարքերը. Իլհամ Ալիև

Հուլիսի 15-ի երեկոյան տեղի ունեցած Նախարարների կաբինետի նիստի ժամանակ, որը նվիրված էր 2020 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական արդյունքներին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս օրերին միայն 150 մարդ է ցանկացել համալրել ազգային բանակի շարքերը։

«Այսօր առավոտյան ես խոսել եմ Զորահավաքի և զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայության ղեկավարի հետ։ Ես նրան հարցրեցի, թե այս օրերի ընթացքում քանի հոգի են դիմել Ծառայության շրջանային բաժանմունքներ՝ ազգային բանակի շարքերն անցնելու ցանկությամբ։ Ես կասեմ այդ թիվը, թող բոլորը լսեն այն և վերլուծեն։ Նա ասաց՝ մոտ 150։ Իսկ քանի՞ մարդ էր երեկ հավաքվել Շեհիդների պուրակի մոտ։ Հազարավոր։ Իսկ դիմածների թիվը՝ 150։ Ես հարցրեցի նրան, թե որտեղից են ամենաշատը դիմել։ Նա ասաց, որ 60 նման դիմում ստացել են Թովուզից, որտեղ հիմա մարտեր են ընթանում։ Մյուսները Ադրբեջանի մնացած հատվածներից։ 

Իսկ հիմա ես ասում եմ նրանց, որոնք նախօրեին նշում էին, որ ուզում են գնալ Ղարաբաղում պատերազմել։ Թող գնան և իրենց տվյալները ներկայացնեն Զորահավաքի և զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայություն։ Թող թողնեն իրենց հասցեները, ցանկություն հայտնեն ծառայել բանակում և մենք նրանց անհրաժեշտ պահին կներգրավենք։ Թե չէ ինչ-որ մեկը գոռալու է, մարդկանց անօրինական գործողությունների կոչ անելու, «Ղարաբաղ» սրբազան կարգախոսի ներքո քաղաքական կապիտալ վաստակելու, իսկ հետո ի՞նչ։ Ահա, այսպիսին է իրական դրությունը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ այսօր զորահավաքի կարիք չկա։ Եթե այդպիսի կարիք լինի, մենք ունենք համապատասխան կառույց՝ Պաշտպանության նախարարությունը»,- նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստի ժամանակ քննադատել էր նաև արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, որը նախարարությունում աշխատելու փոխարեն, նախընտրել էր տնից աշխատանքը։ Արդյունքում, հուլիսի 15-ին Իլհամ Ալիևի հրամանով արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter