Հասմիկ Տոլմաջյանը, համատեղության կարգով, նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնակոյի Իշխանությունում
Հասմիկ Տոլմաջյանը, համատեղության կարգով, նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոնակոյի Իշխանությունում: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»,- ասված է նախագահի հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել