HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Միրզոյանը նշանակվել է Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Միրզոյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությույանը հուլիսի 17-ին հանդիպել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի հետ և ներկայացրել նորանշանակ ղեկավարին: Նա բարձր է գնահատել հանձնաժողովի գործունեությունն՝ ինչպես տնտեսվարողների, այնպես էլ հանրային շահերի պաշտպանության ուղղությամբ և հաջողություններ մաղթել Արտակ Միրզոյանին նոր ոլորտում:

Կատարած բարեխիղճ աշխատանքի համար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտել նաև հանձնաժողովի նախկին ղեկավար Միքայել Վիրաբյանին՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշոնում նա կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter