
Ջերմուկի քաղաքապետ. «Աշխարհում ցույց տվեք նմանատիպ դեպք, երբ առողջարանային քաղաքի կողքը լինի հանք»
Ամուլսարի հանքի մասին քննարկումների ժամանակ ելույթ ունեցել նաեւ Ջերմուկի քաղքապետ Վարդան Հովհհանիսյանը: Ներկայացնում ենք վերջինիս խոսքը:
Մենք նման փորձ ունեցել ենք, երբ գերտերության կողմից մեր հանքային ջրին փորձեցին պիտակ կպցնել, մենք լուրջ պրոբլեմներ ունեցանք, ամերիկացիներ իբր հայտնաբերեցին, որ մեր ջրի մեջ չգիտեմ ինչ թույներ կա, որ մեր տատերը 100 տարի այստեղ ապրել են, օրը երեք անգամ էլ այստեղի ջուրը խմել են: Նաև ասեմ, որ մեր հրավիրված հյուրերը, որ պետք է գային, նորից այդ ճանապարհն են բռնել, մեզ ուզում են համոզել` զիջենք մեր կուրորտային քաղաքը, դառնանք արդյունաբերական քաղաք: Մենք չենք թողնելու մեր Ջերմուկի անունը, բրենդը ինչ-որ մի նիշ իջնի, չգիտեմ ինչ-որ տարբեր օտարերկրյա կոմպանիաների համար, որ գան այստեղ իրենց ոսկիները հանեն տանեն: Մենք ոսկի ունենք, մեզ ուրիշ ոսկի պետք չի: Այո, մեր ջուրը ոսկի է:
Առաջին խանգարող հանգամանքը, որ մեր 7 կմ ճոպանուղին ավարտվում է Ամուլսարից 500 մետր հեռավորության վրա: Իրենք շեշտում են՝ 10-12 կմ ուղիղ գծով հեռու է Ջերմուկը հանքավայրից: Բերեք ճիշտ հասկանանք, եթե փոշի կա,այնտեղ բաց հանք է աշխատանքներ պիտի գնան, աղացները, քարերը աղան, պոչամբարը, որը պիտի լինի, համոզում են, որ ծառեր պիտի տնկեն համոզում են Գնդեվազում արդեն տնկարան են սարքել: Ժողովուրդ, մենք մանկապարտեզի երեխա չենք, մեզ չեն կարող խաբել: Ասենք, փոքր գյուղ լինի, հնարավոր է տեղափոխել, բայց մի մեծ քաղաքի բախտի հետ խաղալը ես համարում եմ չթույլատրվելի:
Նրանք խարդախ ճանապարհով մեզ հետ խաղ բռնեցին, սկզբում իրենք երկու տարի հետազոտական աշխատանքներ անելուց հետո, երրորդ տարին, որ տեսան՝ այնտեղ ոսկի կա, իրենք շուտ էլ գիտեին՝ այնտեղ ոսկի կա, սկսեցին ջերմուկցիների հետ հաշվի նստել, բերեք ջերմուկցիներին էլ հրավիրենք, Ջերմուկի քաղաքապետի կարծիքն էլ հաշվի առնենք: Հիմա էլ ասում են՝ 30 մլն-ի ծախս ենք արել, բա ո՞նց կլինի: Բայց գնացել ես Գորհայքի գյուղապետի հետ պայմանագիր ես կնքել, աշխատանքներ ես սկսել, չգիտեի՞ր՝ Ջերմուկը կողքի քաղաքն է: Այն դեպքում, երբ քո աշխատողները երկար ժամանակվանից բնակվում են Ջերմուկում: Աշխարհում ցույց տվեք նմանատիպ դեպք, երբ առողջարանային քաղաքի կողքը լինի հանք, թեկուզ շլաքահանք, կամ բազալտի հանքեր: Ինձ նամակ են ուղարկել, որտեղ եղել է ոսկու հանք և հետո այն դարձել է տուրիստական կենտրոն…
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել