HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 օրում հրադադարի 350 խախտում հակառակորդի կողմից

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:   Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին և 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց  և  մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել  են մարտական հերթապահություն:

ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter