HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Խլոյանը նշանակվել է «Սևան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։

Վահե Ջիլավյանը կարևորել է ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։

Դիմելով ազգային պարկի աշխատակիցներին, Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ լճի ձկնապաշարների պահպանումն ու վերականգնումը «Սևան» ազգային պարկի առաջնահերթություններից է։

Նշենք, որ Արա Խլոյանը Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբոր որդին է: Գեղարքունիքի նախկին մարզպետ Կարեն Բոթոյանը  Արա Խլոյանին նշանակել էր իր խորհրդական: Վերջինս նաև Կարեն Բոթոյանի մորաքրոջ որդին է:

Մեկնաբանություններ (1)

Ալիկ
Շատ ճիշտ ընտրություն է կատարվել Արա Խլոյան շատ գրագետ,բանիմաց անձնավորություն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter