HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հաքերները կոտրել են 130 հայտնի անձանց թվիթերյան օգտահաշիվներ

«Twitter» ընկերությունը հուլիսի 17-ին հայտնել է, որ հաքերները կոտրել են մի շարք հայտնի անձանց թվիթերյան օգտահաշիվներ։ Հաքերների գործողություններն ուղղված են եղել 130 օգտահաշիվների նկատմամբ, ներառյալ այս տարվա ընտրություններում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, «Tesla» և «SpaceX» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի, «Microsoft» ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի, ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի և «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի օգտահաշիվները։

Ընկերությունը նշել է, որ մի քանի օր առաջ անհայտ անձինք կոտրել են այդ անձանց թվիթերյան օգտահաշիվները և նրանց էջերում հրապարակել միանման հաղորդագրություններ, որոնք կոչ էին անում փոխանցել բիթքոիններ։ Հրապարակման մեջ նշվում էր, որ ուղարկողներին կվերադարձնեն ուղարկված կրիպտոարժույթի կրկնակին։ Շուտով հրապարակումները հեռացվել են, սակայն կեղծարարներին հաջողվել է ստանալ ավելի քան 100 000 ԱՄՆ դոլար։

Գործի քննությամբ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։ «Twitter»-ի աշխատակիցները կապի մեջ են այն օգտատերերի հետ, որոնց էջերը տուժել են հաքերների գործողությունների արդյունքում։ Ներկայումս անհայտ է, թե արդյոք հաքերները հասանելիություն են ստացել այդ անձանց անձնական տվյալներին։

Լուսանկարը՝ Filip Radwanski/SOPA Images/LightRocket via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter