
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
COVID-19 ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից մեկն առողջացել է և լքել մեկուսացման վայրը:
Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 167 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 33, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել