Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը
ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 18-ին, 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 17-20 մ/վրկ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել