Արմեն Սարգսյանն Արման Թաթոյանի հետ այցելել է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ
Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հետ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել են ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում գտնվող զինծառայողերին, ովքեր ադրբեջանական զինուժի զենքերից տարբեր աստիճանի վիրավորում են ստացել Տավուշի մարզի հատվածում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
«Զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո. գործունեության առանձին ուղղություն է։
Տեղում մի շարք զինծառայողների և բուժանձնակազմի հետ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: Պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը կապի մեջ կլինի տղաների ու նրանց ընտանիքների անդամների հետ:
Պաշտպանը տղաներին շուտափույթ ապաքինում է մաղթել»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել