
Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող Ալիկ Նորայրի Մանուկյանը
Պաշտպանության նախարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ):
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Ալիկ Նորայրի Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել