
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 1 քաղաքացու մոտ: Նա Ստեփանակերտի բնակիչ է՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 168 մարդու մոտ, որից 134-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 34, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր թեստավորումների քանակը 3702 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել