HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». Սիսիանի դատախազը քավության նոխազ դառնալու առաջին թեկնածո՞ւն է

«Հայկական ժամանակի» տեղեկություններով' Հայաստանի դատախազության համակարգում երկու շաբաթ է, փորձում են ընտրել այն հինգ դատախազներին, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետք է «զոհաբերվեն» և պաշտոնանկ արվեն:

Ըստ դատախազությունում «Հայկական ժամանակի» աղբյուրների' որպես քավության նոխազի առաջին պոտենցիալ թեկնածու նշվում է Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի անունը: Ենթադրվում է, որ նրան հեշտ կլինի զոհաբերել, քանի որ այն հատուկենտ դատախազներից է, որոնք դատախազությունում և գործադիր իշխանությունում կապեր չունեն, և նրանց պաշտոնանկությունը շղթայական ռեակցիա չի առաջացնի, նրանց համար ոչ ոք «կռիվ» չի տա:

Մյուս կողմից, ՀՀ կրթության պետական տեսչությունը մոտ տասն օր առաջ, անանուն ահազանգի հիման վրա, ուսումնասիրել է Կարապետյանի կնոջ'Նաիրա Ներսիսյանի ղեկավարած Սիսիանի ավագ դպրոցի փաստաթղթերը: «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում Ներսիսյանը հաստատել է կրթության տեսչության կողմից իրենց դպրոցում ուսումնասիրություններ իրականացվելու հանգամանքը' նշելով, որ արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել:

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Այս իմաստով շատ հարմար թեկնածու է Կուբանյանը, որ 2008 -ին աշխատում էր /գուցե հիմա էլ?/ Շենգավիթի առաջին ատյանի դատարանում, ով ակնհայտ իրավաբանական փաստն անգամ չէր ճանաչում` բոլոր հիմքերի առկայության պարագայում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter