Խանութի 3 տարվա վաղեմության գողությունը բացահայտվել է
Մարտի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները գողություն կատարելու համար բերման էին ենթարկել Հ. Առաքելյանին, Ռ. Բարսեղյանին և Կ. Սիմոնյանին:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք, 2009 թ. հոկտեմբերին Սիսակյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում գտնվող խանութի պատուհանը կոտրելով, գողացել են մոնիտոր, 70 տուփ ծխախոտ և 3 օծանելիք` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Տուժողը գողության մասին ոստիկանություն չէր դիմել: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել