HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորած քաղաքացին հայտնաբերվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին` ժամը 19։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի «Տիգրան Մեծ» հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ։ 

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հանգստյան գոտուց մոտ 800 մ հեռավորության վրա գտել են Գոռ Ղ․-ին (ծնված 2003 թ.) և ուղեկցել դեպի հանգստյան գոտի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter