
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը մեկնարկել է
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր անցկացնում է 6-րդ արտահերթ համագումարը: 6800 պատվիրակներից ներկա է 6788-ը: Օրակարգում ներառված է մեկ հարց` մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի հաստատումը:
Համագումարի հրավիրվածների թվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ-ից ներկա են` Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանը և այլ հյուրեր:
Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ի համագումարին հրավիրվածներն ավելի շատ են, քան ՀՀԿ-ի համագումարին էր. ՀՀԿ-ի համագումարն անցկացվում էր փոքր դահլիճում, հրավիրված էր 1800 պատվիրակ:
Արտասահմանցի հյուրերից այս համագումարին ներկա են Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ, պետդումային նախագահի տեղակալ Սերգեյ Նևրովը, Ուկրաինայի «Ռեգիոններ» կուսակցության ներկայացուցիչն ու Խորվաթիայի նախկին նախագահը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել