
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվել է
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվել է։ Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։ Վերջինս հայտնեց, որ Նարինյանին կալանավորելու միջնորդությունը քննել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան նաև սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ։ Արման Խաչատրյանն ասաց, որ այս միջնորդությունը քննում է դատավոր Աննա Մաթևոսյանը։ Նշենք, որ այս միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չկա, ԲԴԽ-ն չի կարող պաշտոնական ինֆորմացիա տրամադրել։
Ազգային անվտանգության ծառայությունից որևէ տեղեկություն չեն տրամադրում, հայտնում են, որ շուտով հաղորդագրություն կտարածեն, որում մանրամասներ կհայտնեն։
Մեկնաբանել