HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. եղանակի կանխատեսում

Արտակարգ իրավիճաների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 20-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։



Երևան քաղաքում՝

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը ժամանակ առ ժամանակ, 24-25-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ։

Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                     39.80C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         13.50C (1976 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    27.00C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter