Ոստիկանությունը Վարդավառին հայտնաբերվել է 114 ոչ սթափ վարորդ
Վարդավառի օրը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մայրաքաղաքն ու մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում։
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 1385 արձանագրություն։
Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 106 մեքենա։ Հայտնաբերվել է մեքենան ոչ սթափ վիճակում վարած 114 անձ։
Բացի այդ, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 38, հետախուզման մեջ գտնվող՝ 2, փոխարինված համարանիշերով շահագործվող՝ 2 տրանսպորտային միջոց։
Ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և ոչ սթափ վիճակում մեքենա չվարել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել