HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter