
Արամուսի համայնքապետը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել
Շուրջ 18 տարի համայնքը ղեկավարելուց հետո երեկ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը:
«Հետք»-ի հետ զրույցում Հ. Նիկողոսյանն ասաց, որ օրեր առաջ քննարկում է ունեցել ավագանու անդամների հետ: Երեկ էլ ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում, ինչն ընդունվել է համայնքի ավագանու կողմից:
«Բոլորն էլ գիտեին, որ առողջական խնդիրներ ունեմ: Արդեն 10 տարի է` լուրջ առողջական խնդիրներ ունեմ, արդեն ի վիճակի չէի շարունակել»,- նշեց Արամուս համայնքի արդեն նախկին ղեկավար Հրայր Նիկողոսյանը:
Լուսանկարը՝ Araratnews-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել