HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Մեծապես արժևորում եմ հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրված ձեռքբերումները տարբեր ոլորտներում:

Համոզված եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի կայուն զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակող ձևաչափերում, այդ թվում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարօրություն և խաղաղություն»,-ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter