
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը հարաբերական անդորր է պահպանվել
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր։
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց՝
-Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։
-Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ:
-Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:
-Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ:
Խոսնակի տեղեկացմամբ՝ գիշերը, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։
Մեկնաբանել