HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում:

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և COVID -19 –ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում:

Մյուս 4 նոր դեպքերը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է: Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Վարակի օջախ հանդիսացող վայրերը, ըստ նախարարության, պարտադիր ախտահանվում են, իսկ կոնտակատավորները՝ թեստավորվում:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 183 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով վերջին 24 ժամում 103 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 043 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter