HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ իշխանություն». Ֆլեշի դպիր Իսագուլյանը

Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը Գառնիկ Իսագուլյանի ամբիցիաները բավարարելու նպատակով թույլ տվեց հիմնել Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ ամպագոռգոռ անվանումով հաստատությունը, և Գառնիկը մի քանի տարի ապրեց և գործեց որպես ինստիտուտի տնօրեն:

Սակայն ժամանակի ռիթմից ու պահանջներից դուրս նրա ծառայությունները կարծես թե պետք չեկան Սերժ Սարգսյանին: Եվ այս տարեսկզբին ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմավորման արդյունքում, ըստ էության լուծարվեց:

Դրանից հետո Գառնիկին մնաց միայն Ազգային ժողովում նախագահի ներկայացուցչի կարգավիճակը: Բնական է, որ Իսագուլյանը իր քաղաքագիտական վիթխարի պաշարն ավելի արդյունավետ օգտագործելու եղանակ պետք է գտներ, ինչը և արել է:

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, ներկայումս Գառնիկ Իսագուլյանը Բարսեղ Բեգլարյանի դպիրն է դարձել. նա «Ֆլեշ Բարեպաշտի» հիշողություններն է գրառում սերունդների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter