Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով
Հուլիսի 22-ին, 25-ին, 27-ի կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Ըստ ԱԻՆ կանխատեսումների՝ առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում հուլիսի 22-ի երեկոյան, 23-24-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.70C (1989 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 15.70C (1976 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.60C
Գետերի, լճերի, ջրամբարների վիճակը, տվյալներ Սեւանա լճի վերաբերյալ

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
Լուսանկարը՝ Գրիշա Բալասանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել